choose language [english] [armenian] [russian] |
|
|
ГЛАВНОЕ :: АНАЛИТИКА
Հարցման լուսաբանումը լրատվամիջոցներում Автор: Ararat | Дата: 19-03-2009 | Печатать Ինչու՞ թուրքերը հայերին չեն հրավիրում մասնակցել իրենց ատոմակայանի կառուցմանըԸնդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին։ Քաղաքական և հասարական շրջանակները տարբեր կերպ արձագանքեցին Տիգրան Սարգսյանի այս քայլին՝ մի մասը քննադատեց, մյուս մասն էլ՝ ողջունեց։ Հայաստանի և Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոը հարցում է նախաձեռնել։ «7 օր»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասաց, որ հարցմանը մասնակցում են պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, վերլուծաբաններ: Ահա թե ինչպիսի կարծիքներ կան։ Արմեն Այվազյանի համոզմամբ, Թուրքիային ներգրավելու ակնարկով վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ցույց տալ, որ Երևանն Անկարայի հանդեպ բարձր մակարդակի վստահություն ունի։ Բայց դա, քաղաքագետն անվանում է «ջայլամային քաղաքականություն». Հայաստանը չի ցանկանում ընդունել, որ Թուրքիան մինչև հիմա վարում է թշնամական, նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն։ -Բոլոր «ռազմադաշտերում» Թուրքիան գործում է ընդդեմ մեզ։ Իսկ ով՞ պետք է պատասխան տա, եթե թուրքերն իրենց թշնամական քաղաքականությունը շարունակ են վարել նաև ատոմակայանի պատերի ներքո,- հարց է բարձրացնում Արմեն Այվազյանը։ Քաղաքագետ, Մանկավարժական համալսարանի իրավունքի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանի կարծիքով նույնպես, Տիգրան Սարգսյանի առաջարկությունը սխալ է: -Սաազգային անվտանգության հիմնախնդիր է և այն պետքէ քննի ՀՀ Ազգային Ժողովը: Վարչապետի նկատմամբիմ ունեցած համակրանքով հանդերձ՝ պետք է նշեմ, որ սա նրա կողմից անհեռատես առաջարկ է,– ասել է Լևոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի, ատոմակայանի կառուցման հարցում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի տա, քանզի Թուրքիան «ո՛չ միջուկային ֆիզիկա, ո՛չ գործնական, ո՛չ տեսական քիմիա և ոչ էլ առաջատար տեխնոլոգիաներ ունի»: -Այլ բան է, եթե թուրքերը մեզ հրավիրեն մասնակցելու իրենց ատոմակայանի կառուցմանը: Մենք ունենք համապատասխան գիտելիքներ, լավ կադրեր և տիրապետում ենք ժամանակակից տեխնոլոգիաների: Ատոմակայանի կառուցման հարցում, եթե դա այդքան անհրաժեշտ է, կարող ենք դաշնակցել հարևան Իրանի հետ, որը միջուկային տերություն է: Ինչո՞ւ մենք դա չենք տեսնում: Ինչո՞ւ ենք ամեն ինչում անտեսում Իրանը: Ստացվում է յոթ երգ գիտենք, յոթն էլ Թուրքիայի մասին է,- կարծիք է հայտնել Լևոն Շիրինյանը: Վերջինն ընդգծում է, որ ատոմակայանը յուրաքանչյուր պետության սիրտն է, և անիմաստ է այդ սրտի աշխատանքին խառնել թշնամական ուժեր, քանի որ, օրինակ, «ատոմակայանի կառուցմանը մասնակցելու պատրվակով Հայաստան կմտնեն թուրքական լրտեսական և հետախուզական գործակալություններ»: Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն էլ հարցին մոտենում հոգեբանության տեսանկյունից։ - Երկրի ղեկավարների համար բավական չէ, ասենք, լավ տնտեսագետ լինելը, պետք է նաև էթնո-հոգեբան լինել, էթնո-քաղաքական և էթնիկական խնդիրները միշտ աչքի առաջ պետք է ունենալ: Ես զբաղվում եմ ցեղասպանության հարցի ուսումնասիրությամբ, և զարմանալի մի երևույթ կա հայերի մոտ. Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին և 1908թ. երիտթուրքերի իշխանության գալուց հետո էլ հայերի մեծ մասը, որոշ բացառություններով, չի զգացել մոտալուտ վտանգը, չի հասկացել, թե ինչ վտանգի տակ է գտնվում: Հիմա էլ նույն բանն է կատարվում,- ընդգծում է հոգեբանը:
Արեգնազ Մանուկյան, 19 մարտի, 2009թ «Թուրքերը հետագա սերունդների մոտ ցանկանում են պահպանել անտագոնիզմի զգացումը հայերի հանդեպ», Էդուարդ Աբրահամյան, Նացիոնալ, 24.03.2009 «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի քաղաքական, հասարակական, մշակութային, փորձագիտական, ինչպես նաև լրագրողական և ուսանողական ոլորտներում անցկացվում են հարցումներ հայ-թուրքական այսպես կոչված հարաբերությունների և դրանից բխող հնարավոր հետևանքների մասին: Ստորև ներկայացնում ենք պատասխաններից մեկը` փորձագետ Էդուարդ Աբրահամյանի հեղինակությամբ... Марат Акопян: Анкара стоит перед серьезным выбором, 25 марта 2009г. Analitika.at.ua. Центр стратегических исследований “Арарат” проводит серию интервью о последних развитиях в межгосударственных отношениях Армении и Турции. В список участников опроса включены представители широкой общественности, а также должностные лица, политические и общественные деятели, эксперты. Прочесть интервью Марата Акопяна Прочесть интервью всех участников опроса
Նոյյան Տապան լրատվական-վերլուծական կենտրոն , 2009-03-26 16:45:06 - 2009-03-26 17:30:04 , Քաղաքականություն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հարցում է անցկացնում Հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է հարցազրույցների շարք` Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցազրույցների շարքը վերնագրված է «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները»: Հարցման մեջ արծարծվում են երեք թեմաներ` Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում եւ ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը: Հարցման մասնակիցների ցանկում ընդգրկվել են հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, վերլուծաբաններ: ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ, Azatamtutyun.am, 08.04.2009 МНЕНИЕ АРМЯНСКОЙ ОБЩЕСТВЕННОСТИ ОБ АРМЯНО-ТУРЕЦКИХ ОТНОШЕНИЯХ, НАИРА МКРТЧЯН, Azatamtutyun.am, 08.04.2009 |
all rights reserved 2007-2013 site designed and developed by Impresario Productions & "Ararat" Center
Ереван, Тупик Айгедзора 10, Тел.: (374 10) 27 48 33, Элпочта: info @ ararat-center.org
|
|
|