choose language
      [english]   [armenian]   [russian]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ :: Հայ-թուրքական հակամարտություն



ՖՀԿՀԽ-Ֆրանսիա. Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությունն անընդունելի է
Հեղինակ՝ ՖՀԿՀԽ | Ամսաթիվ՝ 14-05-2009 | Տպել



«Հայաստան» լրատու, Աթենք, 14 մայիսի 2009թ.Փարիզ
Ֆրանսահայ լրագրող Ժան Էքիյան



Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖՀԿՀԽ-CCAF) անդամ միություններն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության առթիվ, որ կազմվել է սոսկ որպես ձև, բավական ուշ ժամի` ապրիլի 22-ի երեկոյան:

Խորը վերապահումով և թերահավատությամբ մենք նկատեցինք ծայրահեղ ձգտումը, որի ազդեցությամբ կազմվել է այս հայտարարությունը և դրանում թափանցիկության բացակայությունը:

Այսպես կոչված «հիմնարար համաձայնագրի» անորոշ բնույթը, և Հայաստանի կառավարության վրա շարունակական ճնշումը` չեն ընձեռում այլ հնարավորություն, քան մերժել յուրաքանչյուր համաձայնագիր, որն անտեսում է հայ ժողովրդի հիմնարար իրավունքները ողջ աշխարհում:

Հնարավոր չէ ընդունել Թուրքիայի, Հայաստանի և Շվեյցարիայի 2009թ. ապրիլի 22-ին ընդունած համատեղ հայտարարությունը` հետևյալ պատճառներով.

• Հայտարարության ամսաթիվը` Հայոց ցեղասպանության հիշատակման նախօրեին, մեղմ ասած, անպատեհ էր. ամեն տարի ապրիլի 24-ին, հայերը ողջ աշխարհում հիշատակում են Ցեղասպանության օրը, որ երիտթուրքերն իրականացրել են Օսմանյան կայսրության հայ անպաշտպան բնակչության նկատմամբ:

• Հայտարարությունը ստորագրելու փութաջանությունը կասկածներ է հարուցում, որ Հայաստանը ստիպված կլինի անընդունելի և վտանգավոր զիջումներ կատարել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման գործընթացում:

• Հայաստանի կառավարությունը ենթարկվում է իրենց սեփական շահերը բավարարելուն հետամուտ գերտերությունների խիստ ճնշումներին:

Այս պահին, մենք պաշտոնապես մեր դիրքորոշումն ենք հայտնում քաղաքական գործիչներին և հիշեցնում, որ Սփյուռքի հայկական այլ համայնքների, Հայաստանի և Ղարաբաղի քաղաքացիների հետ միասին` մենք միանշանակ կմերժենք յուրաքանչյուր համաձայնագիր, որը կարող է վտանգել հայ ժողովրդի հիմնարար իրավունքները:

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org