choose language [english] [armenian] [russian] |
|
|
ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ Հեղինակ՝ Արմեն Այվազյան | Ամսաթիվ՝ 14-04-2009 | Տպել 14 ապրիլի 2009թ. Երևան ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ թեմայով անցկացված 200 հարցազրույցի արդյունքների մասին 2009 թ.-ի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Արծարծվում է երեք թեմա՝ յուրաքանչյուրը կոնկրետ իրադարձության օրինակով. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում, ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը: Ինչու՞ ձեռնարկեցինք հարցազրույցների այս շարքը։Որովհետև մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ՀՀ իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ, «թվաբանական» սխալներ, որոնք կարող են ունենալ կործանարար հետևանքներ ։ Ընդ որում, անմիջապես նկատեմ, որ արտաքին քաղաքականության այդ սխալ ուղեգծի ջատագով է նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը։ Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է հայկական պետականության համար բախտորոշ նշանակություն ունեցող հայ-թուրքական հակամարտության խնդիրներին, որոնց նկատմամբ Հայաստանի քաղաքական դաշտում ներկա ուժերը հիմնականում միանման դիրքորոշումներ ունեն։ Սխալների այդ շարքն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում հետևյալ կետերով.1) ՀՀ իշխանությունները դիտում են Թուրքիան ոչ այնպես, ինչպես այն կա՝ թշնամի պետություն, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ոչնչացումն է, այլ չհիմնավորված լավատեսությամբ՝ որպես նորմալ հարևան պետություն։ Վերջին շրջանում ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում ՀՀ նախագահը, վարչապետը և էներգետիկայի նախարարը իրենց հայտարարություններում Թուրքիայի և եվրոպական երկրների միջև հավասարության նշան են դրել։ 2) Հայաստանի և հայ ժողովրդի դեմ բազմաթիվ թշնամական գործողությունների հեղինակ հանդիսացող Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները շարունակաբար գնահատվում են իբրև «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ» (ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ նախագահը հենց այդպես՝ «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թ. Նախիջևանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը)։ Հայ քաղաքական վերնախավի այս վտանգավոր կտրվածությունը պատմական և ներկա իրականությունից տեղեկատվական դաշտում արմատավորվելուց հետո աստիճանաբար սկսում է ընդգրկել նաև ժողովրդային խավերը։ Հատկապես հեռուստաեթերում տիրում է հիշողության կորուստը՝ ամնեզիան, մոռացության է մատնված հայ-թուրքական հարաբերությունների ողջ պատմական փորձը, անտեսվում են ներկայումս Հայաստանի դեմ ձեռնարկվող թուրքական թշնամական գործողությունները։
3) ՀՀ նախագահն իր պաշտոնավարման առաջին ամյակի առթիվ ունեցած ելույթում խոստովանեց, որ մինչև այժմ չգիտի, թե Թուրքիան ինչպիսի իրական նպատակներ ունի Հայաստանի նկատմամբ, և որ «իհարկե, հնարավոր է», որ «ֆուտբոլային դիվանագիտության» հույսերն ու հաշվարկներն սխալ դուրս գան ։ Այս կապակցությամբ բազմաթիվ հարցեր են առաջանում. Եվ այսպես, մենք ցանկացանք ստուգել, թե որքանով են մեր մտավախություններն ու մտահոգությունները համընկնում հասարակության հատկապես մտածող խավերի՝ գիտնականների, փորձագետների, մտավորականության և ուսանողների կարծիքների հետ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր հարցաշարին պատասխանել են 200-ից ավելի մարդ։ Թեև պատասխանները դեռ շարունակում են գալ, մեր նախնական հաշվարկները կատարել ենք 200 հարցազրույցի հիման վրա։ Այդ 200 հարցվողների թվում են՝ 45 գիտնական և փորձագետ, ներառյալ՝ 2 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 15 գիտությունների դոկտոր, 22 գիտությունների թեկնածու, որ կազմում է հարցվողների 22,5 տոկոսը։ Հարցվողների մոտ 52,3%-ը հումանիտար և տեխնիկական գծով մտավորականությունն է և հասարակական գործիչները (104 մարդ)։ 7,5%-ը (15 հոգի) - լրատվամիջոցների ներկայացուցիչներն են, 17.6%-ը (35)- ուսանողները։ Գիտնականներ և փորձագետներ – 45 հոգի, որից` Երկիրը
74.0%-ը (148)` Հայաստանից (ընդհանուր մասնակիցների 63.5%-ը (127)` Երևան, 10.5%-ը (21) `Հայաստանի մարզերից։ Սեռը Պատասխանել է ընդամենը մեկ քաղաքական գործիչ։
Մեր հարցվողները հաճախ խորությամբ ու մանրամասն են պատասխանում քննարկվող թեմաներին։ Այսօր մենք կներկայացնենք հարցազրուցների վերլուծության նախնական արդյունքները, որոնք ինքնին արժեքավոր են և արժանի հրատապ քննարկման։ Իսկ ստացված հարուստ նյութի որակական խորը վերլուծությունը դեռ առջևում է։ Այսպիսով, ընտրել ենք երեք թեմա՝ յուրաքանչյուրը կոնկրետ օրինակի շարադրմամբ։ Այդ թեմաներն են՝• Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտումը և Հայաստանի հակադարձության բացակայությունը, • թուրք-ադրբեջանական դաշինքը և Հայաստանի վերաբերմունքն այդ դաշինքի նկատմամբ, • Հայաստանի կառավարության համաձայնությունը թուրքական ընկերություններին Հայկական նոր ատոմակայանի կառուցմանը ներգրավելու։ Թեմա 1 Սկսած 2007 թ. դեկտեմբերից Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի դպրոցականների շրջանում ցուցադրում է տեսաֆիլմ, որում պատկերվում է, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրք ժողովրդին: Տեսաֆիլմն արդեն դիտել է շուրջ 12 միլիոն թուրք աշակերտ, ներառյալ` տարրական դասարաններում: Դպրոցներին բաժանվել է տեսաֆիլմի 600 000 սկավառակ: հարց 1.1. Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կառավարության այս քայլը: Հարցվողների 96.0%-ը խիստ բացասական գնահատական է տվել Թուրքիայի կառավարության այս քայլին` որակելով այն որպես՝
Թեմա 2 Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները խոսում են հայ-թուրքական հարաբերություններում դրական զարգացումների մասին: Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը 2009 թ. փետրվարի 19-ին հայտարարել է, որ. ա) Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են. բ) այդ քաղաքականությունը Թուրքիան և Ադրբեջանը մշակել և իրականացնում են համատեղ: Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ իր հիմնական նպատակն Արցախի բռնազավթումն է։ հարց 2.4. Արդյո՞ք այս հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությունը:Պատասխանողների միայն 11.0%-ն է, առանց վերապահումների, կողմ արտահայտվել ՀՀ-ի` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությանը: Մեծ մասը` 61.0%-ը, հստակ դեմ է արտահայտվել ՀՀ-ի` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությանը: 6.5%-ը հարցին կոնկրետ պատասխան չի տվել, իսկ 1.5%-ը պատասխանել է` «չգիտեմ»: Հարցվածների 20.0%-ը կողմ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը, սակայն լուրջ վերապահումներով. Թուրքիայի հետ կարելի է սկսել որոշակի հարաբերություններ՝
- սակայն ոչ ի հաշիվ ազգային շահերի և խնդիրների,
Ճնշող մեծամասնությունը` 81.5%-ը բացասական գնահատականներ է տվել այս նախաձեռնությանը: Հարցմանը մասնակցածների միայն 5.0%-ն է դրական գնահատել վարչապետի այս հրավերը Թուրքիային, 3.5%-ն էլ չեզոք են եղել իրենց գնահատականներում: 2.5%-ը վերապահումներով է դրական գնահատել. հիմնականում պայմանով, որ Թուրքիայի ներգրավվածությունը չպետք է վնասի ազգային անվտանգությունը/չպետք է կատարվի ի շահ ազգային անվտանգության/, կամ` կախված մասնակցության չափից, ձևաչափից, պայմաններից: 5.0%-ը կոնկրետ/չափելի գնահատական չի տվել հարցին, իսկ 4%-ը նշել է, որ չգիտի պատասխանը: Բերենք պատասխանողների բերած մի քանի բացատրություն-գնահատականներ.
Հարցվածների 92.0%-ը դեմ է այս նախաձեռնությանը: Եվս 4%-ը կողմ է, սակայն վերը նշված վերապահումներով: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1.5%-ը: 1.0%-ը պատասխանել է «չգիտեմ, իսկ 1.5%-ը կոնկրետ/հստակ/չափելի պատասխան չի տվել հարցին: Ես պատասխանողների թվի մեջ չեմ, բայց ասեմ իմ կարծիքը ատոմակայանի կառուցմանը Թուրքիային ներգրավելու ՀՀ կառավարության համաձայնության մասին։ Իհարկե, համամիտ եմ պատասխաններում հնչեցված այն տեսակետներին, որ այդպիսի հեռանկարը Հայաստանի համար կարող է բերել թշնամուց տնտեսական ու հետևաբար քաղաքական կախվածության, ճնշումների և սպառնալիքների, արհեստականորեն առաջացված տեխնոգեն աղետի, ազգաբնակչության մեջ հոգեբանական անվտանգության նվազեցման ու այլ բացասական արդյունքների։ Սակայն, կարծում եմ, այս համաձայնությունը և այն ՀՀ կառավարության ներկայացուցիչների կողմից ատամներով պաշտպանելը հղի է առավել մեծ վտանգով՝ այդպիսի հայտարարությունները ոչնչացնում են հայ ժողովրդի իր իսկ անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու բնազդային մեխանիզմները ու մտավոր տարրական կարողությունը։ Երբ չես կարողանում տեսնել ակնհայտ թշնամուն, նա քեզ հետ կարող է անել այն, ինչ ուզում է, տվյալ դեպքում՝ կարող է ոչնչացնել։ Ճիշտ այդպիսի հիվանդագին մտավոր մթնոլորտում է հնարավոր դարձել հայոց ցեղասպանությունը՝ երբ ակնհայտ թշնամու հետ տարիներով համագործակցում էին և ուզում էին հավատալ, որ նա բարեկամ է։ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայաստանի և Սփյուռքի հասարակության պատկառելի մի հատված, այդ թվում՝ գիտական և մտավորական խավերի լայն շերտերը, խիստ դժգոհ են ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ներկա քաղաքականությունից։ Հասարակության այդ շերտերի բացասական վերաբերմունքն ունի հետևյալ դրսևորումները՝
Առավել մտահոգիչ են ՀՀ իշխանությունների մի շարք վերջին գործողություններն ու հայտարարությունները՝
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ Քաղ. գիտ. դոկտոր «Արարատ» ռազմավարագիտակն կենտրոնի տնօրեն |
all rights reserved 2007-2013 site designed and developed by Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org
|
|
|