choose language [english] [armenian] [russian] |
|
|
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նպատակներն ու խնդիրները.
1. Վերլուծել միջազգային քաղաքականության` Հայաստանի շահերի վրա ազդող երևույթները և ըստ այդմ էլ որոշել մեր ազգային անվտանգության կարիքներն ու պահանջները: 2. Օգտակար լինել և´ որոշում ընդունողների, և´ հասարակության համար` բացահայտելով ու քննելով Հայաստանի անվտանգության յուրահատուկ իրադրությունը` իր մանրամասնություններով և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով հանդերձ: 3. Չեզոքացնել միջազգային ասպարեզում ադրբեջանա-թուրքական լայնամասշտաբ քարոզչությունը, հետևողականորեն և անընդհատ քարոզել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տեսակետները, ընդ որում` արտասահմտնյան ունկնդրին առավել ընդունելի մատուցման եղանակներով: 4. Հայ սպաների և կուրսանտների տեսական պատրաստության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված տեղեկատվական, հրատարակչական ու թարգմանական գործունեությունը, այդ թվում` ծանոթացումը դասական և նորագույն ռազմական տեսություններին ու զարգացումներին: 5. Ռազմահայրենասիրական գաղափարների և ավանդույթների քարոզումը Հայաստանում և սփյուռքում` հատկապես աճող սերնդի շրջանում: 6. Հայաստանի` պոտենցիալ ագրեսորին զսպելու և հետ պահելու ինքնուրույն կարողությունների վերլուծումը: 7. Այլ պետությունների բանակների կառուցվածքի, կանոնադրության և զինծառայության պայմանների համեմատական ուսումնասիրություններ. այդ բանակների փորձի և մոդելի զանազան տարրերը Հայաստանում կիրառելու նպատակահարմարության մանրամասն պատճառաբանված հետազոտությունները: 8. Հայկական բանակի հետագա բարելավմանն ուղղված պատճառաբանված առաջարկությունները: 9. Տարածաշրջանի պետությունների և Մեծ Մերձավոր Արևելքում շահեր ունեցող այլ տերությունների զինված ուժերի և նրանց ռազմական հայեցակարգերի վերլուծումները: 10. Ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների վերլուծությունը: 11. Արցախի հայկականությունը փաստող պատմաիրավական համապարփակ թղթապանակի կազմումը: 12. Արցախի ազատագրության վերլուծումը ըստ միջազգային իրավունքի ինքնորոշման ու ինքնապաշտպանության մասին հիմնարար դրույթների: 13. Արցախի և Նախիջևանի պատմական ժողովրդագրության ուսումնասիրությունը: 14. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը Հայոց զինված ուժերի և ռազմարվեստի պատմության հետազոտումը: 15. Հայաստան-Սփյուռք համագործակցության հզորացմանը նպաստող լուծումների որոնումը և համազգային միացյալ հայեցակարգի մշակումները: 16. Ռազմավարությանն ու անվտանգությանը վերաբերող դասական և ժամանակակից գրականության հայերեն թարգմանությունները և դրանց հրատարակումը: 17. Ռազմավարագիտության և անվտանգության տերմինների հայերեն բացատրական և եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) բառարանների ստեղծումը: |
all rights reserved 2007-2013 site designed and developed by Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org
|
|
|