choose language
      [english]   [armenian]   [russian]

Անցքեր 2009



«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայտարարում է իր նոր՝ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» առգիծ եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) ծրագրի մեկնարկը.
www.ardarutyun.org

Թեմա.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԴԵՄ:

Բանախոսներ.
Քաղաքական գիտ. դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն՝
Արմեն Այվազյան
GPartners իրավաբանական ընկերության գործընկեր՝
Սարգիս Գրիգորյան։

Երբ.
Սեպտեմբերի 23-ին (չորեքշաբթի), ժամը 12-00:

Որտեղ.
«Արմատ» մամուլի ակումբ, Արշակունյաց 2/ա (Մամուլի շենք), երրորդ հարկ:

Թեմայի վերաբերյալ.
Ս.թ. սեպտեմբերի 17-ին «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոնը դատական հայցով դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝

Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու
և վնասի հատուցման պահանջի մասին։

Սույն դատական հայցն ուղղված է ընդդեմ «Կովկասի Ինստիտուտ» հիմնադրամի, որը 2008 թ.-ին քաղաք Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» վերտառությամբ գիրքը, որտեղ ի թիվս այլ նյութերի, զետեղված է նաև Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունը հերքող՝ «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի» խորագրով հոդվածը:




2009թ. հուլիսի 9-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը զույգ դասախոսությամբ հանդես եկավ «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոցում։ Թեմաներն էին՝ «Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն» և «Հայկական ինքնություն»։ Ունկնդիրները Երևանի բուհերի ուսանողներն էին։
Հանդիպումն ամփոփվեց աշխույժ հարց ու պատասխանով:



Երևան, 30 ապրիլի, 2009թ.

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրեց հասարակական քննարկում`

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ
ԵՎ
ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ՄԱՍԻՆ




Երևան, 29 ապրիլի, 2009թ.

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է

հասարակական քննարկում`

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ
ԵՎ
ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ՄԱՍԻՆ

Քննարկումը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 14:00-ին

«Էրեբունի պլազայի» բիզնես կենտրոնի
«Էրեբունի» կոնֆերանս դահլիճում, 9-րդ հարկ
հասցեն` Վազգեն Սարգսյան 26/1



Խնդիրը կներկայացնեն`

Քաղաքական գիտ.դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
տնօրեն Արմեն Այվազյանը,
Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ատենապետ
Հարություն Առաքելյանը,
Կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը,
Armenianhouse.org էլ. գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը:


Քննարկմանը մասնակցելու են նաև հասարակական գործիչներ և մտավորականներ:




13 ապրիլի 2009թ.

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՐԱՐԱՏ» ՌԱԶՄԱՎԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ներկայացնում և քննարկում է

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

թեմայով անցկացված 200 հարցազրույցների արդյունքները

Միջոցառումը տեղի կունենա երեքշաբթի, ապրիլի 14-ին, ժամը 12.00-ին
«Կոնգրես» հյուրանոցի «Բոլ ռում» սրահում



2009 թ.-ի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Արծարծվում է երեք թեմա՝ յուրաքանչյուրը կոնկրետ իրադարձության օրինակով. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում, ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:
«Արարատ» կենտրոնի հարցաշարին պատասխանել են հայրենի և սփյուռքահայ գիտնականներ, փորձագետներ, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցազրույցների նախնական վերլուծությունը կատարվել է ապրիլի 10-ի դրությամբ ստացված 200 պատասխանների հիման վրա:

Վերլուծության արդյունքները կներկայացնեն և քննարկմանը կմասնակցեն`
• «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը,
• «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը,
• քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը,
• Կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը։




Ս.թ. մարտի 31-ին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գյումրիի տարածաշրջանային մասնաճյուղում «Կրոն և ինքնություն» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը։
Հանդիպմանը ներկա էին Շիրակի Թեմի Առաջնորդ Միքայել Եպս. Աջապահյանը, կենտրոնի աշխատակիցներ, ուսանողներ:




Ս. թ. փետրվարի 28-ին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ «Կրոնի և եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը։ Դպրանոցի սաներն արտահայտեցին իրենց հետաքրքրությունն ակտիվ հարց ու պատասխանի միջոցով: Վերջում դպրանոցի երգչախումբը (դիրիժոր՝ Շոթա Վարդանյան) կատարեց հոգևոր և ազգային երգեր։





Փետրվարի 24-ին, ժամը 14-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը կհյուրընկալվել է
Ուրբաթ ակումբում: Թեման` «Հայ թուրքական հարաբերություններ թե՞ հակամարտություն»:




16 փետրվար 2009թ.

Ֆիլմ. Ամառային Դպրոց 2008. «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում»





03 փետրվար 2009թ.
Հունվարի 31-ին ավարտական վկայականներ հանձնվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի և «Հենակետ» հասարակական կազմակերպության համատեղ`Երեկոյան դպրոցի քսանմեկ շրջանավարտներին: «Հենակետ» հ/կ-ի գրասենյակում տեղի ունեցած արարողության ժամանակ ողջույնի խոսքով շրջանավարտներին դիմեցին և վկայականները հանձնեցին «Արարատ» կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկ. Արմեն Այվազյանը, «Հենակետ» հասարակական կազմակերպությունից` Կարեն Վրթանեսյանն ու Սերգեյ Չամանյանը.:

Նշենք, որ «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» թեմայով Երեկոյան դպրոցի դասընթացներն անցկացվել են 2008թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 13-ը Երևանում:





Երևան, 28 հունվարի 2009թ.
Հայրենակիցնե՛ր,

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը շնորհավորում է բոլորիս Հայկական բանակի օրվա՝ հունվարի 28-ի առթիվ և ձեր ուշադրությանը ներկայացնում 2001 թ. նկարահանված «Զինվորականի ուղին կամ Հայոց Պատվո վարքականոնը» ֆիլմն ու այդ ֆիլմի համար աղբյուր ծառայած Ա. Այվազյանի՝ «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-րդ դարեր)» ( հայերեն և ռուսերեն ) ուսումնասիրությունը:

Կեցցե՛ Հայաստան, կեցցե՛ Զինուժը Հայոց:





Tert.am, 11.01.09

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում`ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Հանդիպման նպատակն էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գիտակրթական և հասարակական շրջանակների ներգրավումը, մասնավորապես` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակման ընթացքում հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ գիտական-հասարակական ներուժի օգտագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիտարկումները։ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, շեշտելով քննարկվող հարցերի համազգային բնույթը և այդ համատեքստում նման ձևաչափով հանդիպման կարևորությունը, նշեց, որ ներկայացվող տեսակետներն անպայմանորեն հաշվի կառնվեն պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ մշակվող փաստաթղթերում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլերում։

------------------

Սույն հանդիպմանը մասնակցել և ելույթ է ունեցել նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը («Արարատ» ՌԿ-ի խմբ.)։




all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org