choose language
      [english]   [armenian]   [russian]

Անցքեր 2007


«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում», «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն պրն. Արմեն Այվազյանի ելույթը ՀՀ ԱԺ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով լսումներին, 19-20 դեկտեմբերի, 2007 թ.




ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ներկայացնում է «Ռազմական հոգեբանություն և սոցիոլոգիա» մատենաշարի Ա հատորը`

Նորման Քոուփլենդի
«ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԶԻՆՎՈՐԸ»
(Հայերեն թարգմանությամբ)
Գրքում հանրամատչելի լեզվով ներկայացվում են ռազմական հոգեբանության և մանկավարության մի շարք կարևոր խնդիրներ: Քննարկվում են զորքերի բարոյահոգեբանական վիճակը, կարգապահության հոգեբանական հարցերը, զինվորների մոտ վախի և սարսափի առաջացման պատճառները, այդ ապրումների ազդեցությունը զորքի մարտունակության վրա, հրամանատարին բնորոշ առանձնահատկությունները: Հատուկ և հետաքրքրաշարժ ձևով դիտարկվում են բանակի մարտական ոգին և կառավարման հոգեբանության հարցերը:

Գրքում շարադրվող տեսակետները լուսաբանվում են ինչպես անգլիական բանակի, այնպես էլ պա¬տերազմների պատմությունից քաղված օրինակներով, մեծ զորավարների կենսադրվագներով և ասույթներով:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի առաջարկությամբ սույն աշխատությունը հայերեն ամբողջպես թարգմանել է հայ անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը, որը նաև կազմել է գրքի ծանոթագրությունները և թարգմանչի վերջաբանը:

Անգլիացի ռազմական հոգեբան Նորման Քոուփլենդի «Հոգեբանությունը և զինվորը» գրքի անգլերեն բնագիրն առաջին անգամ լույս է տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ապագայում մի քանի անգամ վերահրատարակվելով: Այն, մասնավորապես, թարգմանվել և երկիցս հրապարակվել է նաև ռուսերենով` (1960 և 1991թթ.):

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հուսով է, որ այս հրատարակությունը կխթանի Հայաստանում ռազմական հոգեբանության կարևոր խնդիրների, մասնավորապես, հայ զինվորի էթնիկական հոգեբանության խորը ուսումնասիրությունը, այդպիսով նպաստելով համապատասխան ոչ ավանդական միջոցների մշակումներին, որոնք հայկական բանակում ամրապնդեն կարգապահությունը, կբացառեն դասալքության դեպքերը և կապահովեն զինակցային-եղբայրական ընդհանուր մթնոլորտ գերիշխանությունը:

Գիրքը նախատեսված է սպաների, սերժանտների, զինվորների, ինչպես նաև ռազմական հոգե¬բա¬նությամբ բոլոր հետաքրքրվողների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմե՛ք «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
հասարակության հետ կապերի պատասխանատու Ռուզան Ամիրաղյանին (091) 214678 հեռախոսահամարով, կամ info@ararat-center.org կամ araratinfo@gmail.com էլեկտրոնային հասցեներով։



ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ներկայացնում է «Հայրենատիրություն» մատենաշարի Բ հատորը`

«ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ»

Շնորհանդեսը տեղի կունենա ս. թ. մարտի 10-ին, ժամը 11։00-ին
«Կոնգրես» հյուրանոցի «Բոլ ռում» սրահում

«Ռազմավարության և անվտանգության հարցեր» ժողովածուն ի մի է բերում Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության խնդրին նվիրված փորձագիտական միտքը։ Այն նպատակ ունի բացահայտելու և դասակարգելու խնդրի հիմնատարրերը, ինչպես նաև նշմարելու հետազոտման գլխավոր ուղղությունները, ճշտելու այս ոլորտում կատարվող ուսումնասիրությունների մեթոդաբանությունը։

«Հայրենատիրություն» մատենաշարի այս երկրորդ հատորում քննության են առնված հայ ռազմավարագիտության տարողունակ օրակարգի կարևոր հարցաշարերը, այդ թվում. Հայաստանի և նրա հավանական հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն ու ռազմական հայեցակարգերը, Հայաստանի անվտանգության համար ազատագրված տարածքի կենսական նշանակությունը, Հայաստանի տեղեկատվական անվտանգության հրատապ խնդիրները, հայ հասարակության և Հայաստանի պետության, մասնավորապես, նրա բանակի միջև հարաբերությունների զարգացման ու բարելավման հնարավորությունները, ռազմական պատմության արդիական նշանակություն ունեցող որոշ դրվագները, հայ-թուրքական հարաբերություններում էթնիկ հոգեբանության կարևոր դերակատարումը, ռազմավարության դասական և ժամանակակից տեսությունները, թուրքական հատուկ ծառայությունների գործունեությունը և այլ խնդիրներ։

Ժողովածուում ընդգրկված նյութերի հեղինակները տասնութն են՝ միջազգային անվտանգության, ռազմագիտության, քաղաքագիտության, պատմագիտության ու հոգեբանության գծով փորձագետներ։

Գիրքը կներկայացնեն`

• հատորի կազմող, խմբագիր և ներածության հեղինակ՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտ. Արմեն Այվազյանը,
• Արցախի ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը,
• տեղեկատվական անվտանգության հարցերի գծով փորձագետներ Սամվել Մարտիրոսյանը և Ռուբեն Թարումյանը,
• ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը,
• գրող և հրապարակախոս Զորի Բալայանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմե՛ք «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Ամիրաղյանին (091) 214678 կամ info@ararat-center.org էլեկտրոնային հասցեով։

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Հայրենատիրություն» մատենաշարի Ա հատորը լույս է տեսել 2006 թ.՝ «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի»։ Խմբագրությամբ` Ա. Այվազյանի, Երևան, «Լուսակն» հրատ., 372 էջ։

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org