choose language
      [english]   [armenian]   [russian]

Մեր նպատակները

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նպատակներն ու խնդիրները.

1. Վերլուծել միջազգային քաղաքականության` Հայաստանի շահերի վրա ազդող երևույթները և ըստ այդմ էլ որոշել մեր ազգային անվտանգության կարիքներն ու պահանջները:

2. Օգտակար լինել և´ որոշում ընդունողների, և´ հասարակության համար` բացահայտելով ու քննելով Հայաստանի անվտանգության յուրահատուկ իրադրությունը` իր մանրամասնություններով և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով հանդերձ:

3. Չեզոքացնել միջազգային ասպարեզում ադրբեջանա-թուրքական լայնամասշտաբ քարոզչությունը, հետևողականորեն և անընդհատ քարոզել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տեսակետները, ընդ որում` արտասահմտնյան ունկնդրին առավել ընդունելի մատուցման եղանակներով:

4. Հայ սպաների և կուրսանտների տեսական պատրաստության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված տեղեկատվական, հրատարակչական ու թարգմանական գործունեությունը, այդ թվում` ծանոթացումը դասական և նորագույն ռազմական տեսություններին ու զարգացումներին:

5. Ռազմահայրենասիրական գաղափարների և ավանդույթների քարոզումը Հայաստանում և սփյուռքում` հատկապես աճող սերնդի շրջանում:

6. Հայաստանի` պոտենցիալ ագրեսորին զսպելու և հետ պահելու ինքնուրույն կարողությունների վերլուծումը:

7. Այլ պետությունների բանակների կառուցվածքի, կանոնադրության և զինծառայության պայմանների համեմատական ուսումնասիրություններ. այդ բանակների փորձի և մոդելի զանազան տարրերը Հայաստանում կիրառելու նպատակահարմարության մանրամասն պատճառաբանված հետազոտությունները:

8. Հայկական բանակի հետագա բարելավմանն ուղղված պատճառաբանված առաջարկությունները:

9. Տարածաշրջանի պետությունների և Մեծ Մերձավոր Արևելքում շահեր ունեցող այլ տերությունների զինված ուժերի և նրանց ռազմական հայեցակարգերի վերլուծումները:

10. Ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների վերլուծությունը:

11. Արցախի հայկականությունը փաստող պատմաիրավական համապարփակ թղթապանակի կազմումը:

12. Արցախի ազատագրության վերլուծումը ըստ միջազգային իրավունքի ինքնորոշման ու ինքնապաշտպանության մասին հիմնարար դրույթների:

13. Արցախի և Նախիջևանի պատմական ժողովրդագրության ուսումնասիրությունը:

14. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը Հայոց զինված ուժերի և ռազմարվեստի պատմության հետազոտումը:

15. Հայաստան-Սփյուռք համագործակցության հզորացմանը նպաստող լուծումների որոնումը և համազգային միացյալ հայեցակարգի մշակումները:

16. Ռազմավարությանն ու անվտանգությանը վերաբերող դասական և ժամանակակից գրականության հայերեն թարգմանությունները և դրանց հրատարակումը:

17. Ռազմավարագիտության և անվտանգության տերմինների հայերեն բացատրական և եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) բառարանների ստեղծումը:


all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org