2006 թվականի փետրվարի 8-ին, Ֆրանսիայի Ռամբույե քաղաքում Քոչարյան-Ալիև հանդիպումից երկու օր առաջ, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ներկայացրեց «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը» գիրքը Երևանի «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում:
Գիրքը կազմել և խմբագրել է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Այն վերլուծական ու փաստագրական նյութերի ընտրանի է, «Հայրենատիրություն» մատենաշարի առաջին հրատարակությունը:
Շնորհանդեսի մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ: